Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միջազգային վարկանիշային գործակալությունները պատվեր են կատարում՝ նվազեցնելով Թուրքիայի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները». Էրդողան

21:05, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Միջազգային վարկանիշային գործակալությունները պատվեր են կատարում՝ նվազեցնելով Թուրքիայի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները». Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իզմիրում քննադատել է միջազգային մի շարք վարկանիշային գործակալությունների դիրքորոշումը, որոնք նվազեցրել են Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումները հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո. «Միջազգային վարկանիշային գործակալությունները պատվեր են կատարում՝ նվազեցնելով Թուրքիայի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները։ Այդ գնահատականներից ոչ մեկն էլ չի արտացոլում Թուրքիայի իրողությունները։

Թուրքիայում կայունությունը մեծապես կապված է մասնավոր ու պետական սեկտորի սերտ ու հաջող համագործակցության հետ։ Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի բժշկական զբոսաշրջության ոլորտում մտնի համաշխարհային առաջնորդների հնգյակում։

Չնայած նրան, որ Թուրքիայի հարևան երկրներում շարունակվում են պատերազմներն ու ճգնաժամերը՝ Անկարան շարունակում է հասնել իր առջև դրած նպատակներին»,- ասել է Էրդողանը։

2503 | 0
Facebook