Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեծավան-Տաշիր ճանապարհին զինծառայողներ են վթարի ենթարկվել. 4 պայմանագրային զինծառայողներն ու վարորդը տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց

20:20, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Մեծավան-Տաշիր ճանապարհին զինծառայողներ են վթարի ենթարկվել. 4 պայմանագրային զինծառայողներն ու վարորդը տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։

Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։

3826 | 0
Facebook