Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի շարք մարզերում սպասվում են տեղումներ

08:20, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Մի շարք մարզերում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 21-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև:

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
4622 | 0
Facebook