Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօրվանից մի շարք մարզերում կանջատվի անալոգային հեռարձակումը

17:00, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօրվանից մի շարք մարզերում կանջատվի անալոգային հեռարձակումը
     Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից սկսել են անջատել անալոգային հեռարձակումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Վերջինը տեղեկացրեց, որ անալոգային հեռարձակումն արդեն կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Առաջիկա օրերին թվային հեռարձակման կանեցնեն նաև մյուս բոլոր մարզերը, իսկ մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:
     «Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվն, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի` մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,- ասաց Առաքելյանը:
     Արթուր Առաքելյանը նշեց նաև, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:
     Խոսելով կցորդ սարքերի արժեքների մասին նա ասաց, որ դրանք արժեն 5000-200 000 դրամ, սակայն 200 000 դրամանոց սարքերը թանկ են իրենց այլ ֆունկցիաների հաշվին: Ըստ փոխնախարարի` որակյալ սարքերի միջին գինը 7500-12 000 դրամ է:
3368 | 0
Facebook