Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չգիտեմ` Ձեզ հետ ինչ կլինի, եթե փորձեք կպնել մոնոպոլիստներին». Ն. Զոհրաբյանը` վարչապետին

17:20, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Ես չգիտեմ` Ձեզ հետ ինչ կլինի, եթե փորձեք կպնել մոնոպոլիստներին». Ն. Զոհրաբյանը` վարչապետին
     «Ես չեմ կարծում, որ կախարդական փայտիկ է պետք հայտնաբերելու` ովքեր են էն անձինք, որ մոնոպոլացրել են ՀՀ տնտեսությունը: Մի մասն ԱԺ դահլիճում են նստած, մի մասը` դրսում: Բարդ է նրանց դեմ պայքարելը, ինչո՞ւ, որովհետև այն մարդիկ են, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրությանը: Կունենա՞ք այդքան վճռականություն կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, եթե կունենանք, no comment, բայց ես լավատես չեմ»,- Աժ-ում դիմելով ՀՀ վարչապետին` ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Եթե փորձեք կպնել մոնոպոլիստներին, ովքեր 2017-ին գրանդիոզ ընտրակեղծիքներով ապահովելու են իշխանության վերարտադրությունը, ես չգիտեմ` Ձեզ հետ ինչ կլինի, Ձեր անվտանգության հետ»,- շարունակեց պատգամավորը:
4190 | 0
Facebook