Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիարդատերը 4 մլրդ դոլար է բաժանել իր հարազատ քաղաքի 10 հազար բնակիչներին

18:10, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Միլիարդատերը 4 մլրդ դոլար է բաժանել իր հարազատ քաղաքի 10 հազար բնակիչներին

Գործարարը, ում կուտակած կարողությունը գնահատվում է 4մլրդ դոլար, այն ողջ գումարը փոխանցել է Կամբոջայի և Վյետնամի սահմանին գտնվող ոչ մեծ քաղաքի բնակիչներին: Մեկ մարդու բաժին է ընկել մոտ 500 հազար դոլար: Տեղի բնակիչները մինչև հիմա տոնում են: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Times of Cambodia-ին:
     Կաո Նհէէկ անվանումը կրող փոքրիկ քաղաքն ունի ավելի քիչ, քան 10 հազար բնակիչ: Քաղաքի միակ գեղատեսիլ վայրը այն տնակն էր, որում ծնվել էր ապագա միլիարդատեր Պրակ Սոտան:
     Միլիարդատերը վստահ է, որ լավագույն ձևով է օգտագործել իր կարողությունը: «Ես ուզում էի խուսափել կոռուպցիոն ռիսկերից, որոնք կփչացնեին գործը՝ ստեղծելով հիմնադրամ կամ թրասթ: Իսկ այսպես ես ինքս եմ տալիս այդ մարդկանց փողերը և երջանիկ մարդ կմահանամ»:

4790 | 1
Facebook