Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես են գոյանում սև այսբերգները

02:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես են գոյանում սև այսբերգները

Այսբերգները սովորաբար լինում են սպիտակ, քանի որ բաղկացած են սառույցից ու օդի պղպջակներից: Օդային պղպջակները գոյանում են սառցադաշտում, որից էլ մասնատվում է այսբերգը: Երբ ձյունը սեղմվում ու վեր է ածվում սառցե բյուրեղների, օդի մասնիկները ևս կարող են «սեղմվել» սառույցի մեջ՝ կազմելով այսբերգի ծավալի 15 %-ը: Շարժման ժամանակ սառցադաշտի վրա առաջանում են ճաքեր: Նրանք լցվում են ջրով, որը, ի տարբերություն ձյան, սառչում է առանց պղպջակների: Այս դեպքում այսբերգն ունենում է կապույտ բծեր. դա սառույցն է՝ առանց օդի:

Սակայն սպիտակ և կապույտ երանգավորումից բացի այսբերգներն ունենում են նաև կանաչավուն, դարչնագույն, անգամ՝ սև երանգներ: Դրանք լեռնային ապարներն են, որ տեղաշարժվում են սառցադաշտի հետ: Սովորաբար մուգ հատվածները լինում են այսբերգների ստորին հատվածներում, սակայն հալվելիս ասբերգները կարող են շրջվել, ինչ հետևանքով ստորին մուգ հատվածը բարձրանում է ջրի երես:

Կա կարծիք, որ անտարկտիկական սև այսբերգները հրաբխային մոխրի հետևանք են, որով պատված են Հարավշոտլանդական կղզիներում գտնվող նրանց մայր սառցադաշտերը:

Նախկինում ծովայինները կարծում էին, որ սև այսբերգի հանդիպելը աղետի նշան է:

7244 | 0
Facebook