Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Vphon-ը ներկայացրել է աշխարհի ամենափոքր սմարթֆոնը

16:00, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Vphon-ը ներկայացրել է աշխարհի ամենափոքր սմարթֆոնը

Vphon ընկերությունը թողարկել է աշխարհի ամենափոքր սմարթֆոնը` Vphon V8 անունով, որի չափերը հասնում են 46,7×37,3×9,9 մմ-ի, իսկ քաշը` 30 գրամի: Այս մասին հաղորդում է The Varge-ը:
     Հեռախոսն ունի 1.54 դյույմ էկրան` պատված 2D ապակով: Այն ունի MediaTek MT 2502 պրոցեսոր, 64 մեգաբայթ օպերատիվ հիշողություն նաև 380 մեգաԱմպեր հաճախականությամբ մարտկոց:
     Հեռախոսը կարող է աշխատել կաʹմ iOS, կաʹմ Android օպերացիոն համակարգերով ու հնարավորություն ունի Bluetooth-ի միջոցով միանալ համակարգչին:
     Խելացի ժամացույցների նմանությամբ` այս հեռախոսներն ունեն սրտի զարկերը հաշվող ցուցիչ, FM ռադիո և ականջակալերի համար նախատեսված բնիկ:
     ԱՄՆ-ում նորույթի արժեքը 30 դոլար է:

8727 | 0
Facebook