Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատգամավորներն ասում էին` Կարապետյանը լավ մենեջեր կլինի. տպավորություն էր` «Երևան սիթի»-ի տնօրեն էին նշանակում». Նիկոլ Փաշինյան

15:25, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Պատգամավորներն ասում էին` Կարապետյանը լավ մենեջեր կլինի. տպավորություն էր` «Երևան սիթի»-ի տնօրեն էին նշանակում». Նիկոլ Փաշինյան
     «Երբ Ձեզ նշանակում էին վարչապետի պաշտոնին, պատգամավորներն ասում էին, որ Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է: Տպավորություն է` «Երևան սիթի»-ի տնօրեն են նշանակում: Ես նայեցի «Հայռուսգազարդ» ընկերության` Ձեր կառավարման ընթացքում մեծ ծավալի գազի անհետ կորուստներ են եղել, հիմա սա լավ կառավարման մասին վկայում է, թե՞ ոչ»,- Աժ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով Կառավարության ծրագիրը ներկայացնող Կարեն Կարապետյանին: «Հպարտ եմ, որ կառավարել եմ այդ ընկերությունն ու համարում եմ ամենակայացածներից մեկը: Այդ ընկերությունը մեկ միլիարդի ներդրում է կատարել ՀՀ-ում: Ինչ վերաբերում է նորմատիվային կորուստներին, ապա այստեղ կա կոնֆլիկտ: Այն նորմատիվը, որով հաշվարկվում է, «Գազպրոմ Արմենիա»-ի կորուստը դրանից ցածր է, բայց այն տոկոսը, որ դրված է սակագնի մեջ, դրանից բարձր է»,- նշեց Կարապետյանը:
4142 | 2
Facebook