Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենամեծ թունելային ցանցը գտնվում է Օդեսայում

23:15, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենամեծ թունելային ցանցը գտնվում է Օդեսայում

Ստորգետնյա անձավների` աշխարհի ամենամեծ համակարգը գտնվում է Ուրկաինայի Օդեսա քաղաքում: Եթե ստորգետնյա թունելների ընդհանուր երկարությունը ձգվի մի ուղղությամբ, ապա դրա երկարությունն Օդեսայից կհասնի Փարիզ: Այսինքն, պաշտոնական չափումներով` ընդհանուր երկարությունը կազմում է 2500 կմ: Չկան ստույգ տվյալներ այն մասին, թե երբ են սկսել փորել թունելները: Հայտնի է միայն, որ դրանք ակտիվորեն փորվել են 18-րդ դարում, երբ այստեղ սկսել են կառուցել ծովային նավահանգիստ և քաղաքն սկսել է ծաղկում ապրել: Շենքերի համար օգտագործվել է հենց քաղաքում արդյունահանվող կրաքարն, ինչն էլ դարձել է լեգենդար անձավների ստեղծման հումքը: Այդպես շարունակվել է մինչև 1917 թվականը, և անձավները դարձել են գողերի, ավազակների ու մաքսանենգերի ապաստանը: Իսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ այստեղ տեղակայվել են պարտիզանները:

Այսօր արդեն քարանձավների մեծ մասը բնակչության համար անհասանելի է, իսկ գործուն հատվածը ծառայում է որպես զբոսաշրջային վայր, որտեղ տեղակայված է նաև պարտիզանական փառքի թանգարանը:

6395 | 0
Facebook