Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ռազմական հանցանքների գինը Հալեպում

15:15, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի ռազմական հանցանքների գինը Հալեպում

The Financial Times-ի խմբագրության կարծիքով` Մոսկվան և Սիրիան պետք է վճարեն Հալեպում կատարվածի համար:
     «Ռուսաստանը ռմբակոծել է հումանիտար շարասյուները, նպաստել է Սիրիայից հարյուր հազարավոր փախստականների դուրս հանմանը: Նա ոչ միայն փրկել է բռնապետին, ով ոչ միայն քանդել է իր երկիրը մի քանի սերունդ առաջ, այլև խախտել է քաղաքական փոխզիջման որոնման համար ընդունված դիվանագիտական միջոցառումները»,- գրում են լրագրողները:
     «Ուրբաթ օրը կայանալիք համաժողովը ԵՄ-ին հնարավորություն է տալիս ցույց տալ, որ այդ ագրեսիայի համար պատասխան պետք է տալ: Սիրիայում կատարվածը պետք է ամրապնդի ԵՄ-ի անդամների վճռականությունը, որոնք տատանվում են՝ արդյոք արժե երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»:
     «Ռուսաստանի տնտեսությունը խոցելի է պատժամիջոցների համար,- պնդում են հոդվածի հեղինակները:- Նշանառու պատժամիջոցները ռազմական հանցանքներում կասկածվող ռուսաստանցիների դեմ նույնպես կարող են արդյունավետ լինել: Սակայն դրանք միայն կարճաժամկետ ազդեցություն կունենան: Մինչև Պուտինը հետ չկանգնի ընթացիկ ուղղուց, Ռուսաստանը ռազմավարական հակառակորդ է մնալու:
     Արևմուտքը պետք է նորից «կարմիր գծեր» գծի և ցույց տա Մոսկվային, որ հանցանքների համար նա պետք է իրական գին վճարի»:

6550 | 0
Facebook