Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության անդամներն ո՞ւմ են համարում առաջնորդ` Ձե՞զ, թե՞ Սերժ Սարգսյանին». Փաշինյանը` վարչապետին

14:55, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Կառավարության անդամներն ո՞ւմ են համարում առաջնորդ` Ձե՞զ, թե՞ Սերժ Սարգսյանին». Փաշինյանը` վարչապետին
     «Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին: Սովոր ենք, որ կառավարության ներկայացուցիչները ծրագրերը ներկայացնելիս հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, մի քանի անգամ նրա անունը հիշատակում են: Դուք մտածո՞ւմ եք, որ նա հիմնովին ձախողել է նախընտրական ծրագիրը, կամ մտածո՞ւմ եք, որ Ձեր ու նրա անունը կապելը կարող է վարկաբեկիչ նշանակություն ունենալ: Ի՞նչ եք մտածում` Սերժ Սարգսյանը մանրից պետք է իրերը հավաքի ու իշխանության ժառանգականության հարցերը լուծի ու էդ կոնտեքստում Ձեր դերակատարումն ինչպե՞ս եք պատկերացնում: Կառավարության անդամներն ո՞ւմ են համարում առաջնորդ` Ձե՞զ, թե՞ նրան»,- դիմելով ՀՀ վարչապետին` հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
     «Շատ հարգալից եմ Սերժ Սարգսյանին վերաբերվում: Թե ինձ ոնց են կառավարությունում վերաբերում, հարցրեք անդամներից: Շարունակական են Սարգսյանի ծրագրերը, թե՞ ոչ, կասեմ` այո. ինձ հրավիրել է Սերժ Սարգսյանը»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
6298 | 0
Facebook