Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առ այսօր մի բարեկամ չկա, որին նշանակել եմ պաշտոնի». Կարեն Կարապետյան

14:45, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Առ այսօր մի բարեկամ չկա, որին նշանակել եմ պաշտոնի». Կարեն Կարապետյան
     «Մամուլը ողողված է, որ Դուք ձեր ընկերներին, մտերիմներին, բարեկամներին եք նշանակում պաշտոնների, իրենք էլ իրենց հերթին` իրենց ծանոթներին: Ի՞նչ կասեք»,- դիմելով Կառավարության ղեկավարին` հարցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր մի բարեկամ չկա, որ նշանակել եմ: Եթե իմ գործընկերներին, որոնց երկար տարիներ ճանաչում եմ, ասում եք` բարեկան, ուրեմն այո, նշանակել եմ, քանի որ նրանց վրա վստահ եմ»,- ասաց վարչապետը:
    
     Հիշեցնենք` MAMUL.am-ն իր` «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում անդրադարձել էր այս հարցին` մասնավորապես նշելով, որ ինչպես նախարարների մեծ մասը, այնպես էլ վարչապետի օգնականները կա՛մ Կարեն Կարապետյանի հետ նախկինում աշխատել են, կա՛մ բարեկամական կապեր ունեն նրա հետ:
4241 | 0
Facebook