Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին հորդորում են դադարեցնել հացադուլը

21:20, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին հորդորում են դադարեցնել հացադուլը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին նամակ են հղել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից. նրանք վերջինիս հորդորում են դադարեցնել հացադուլը։
    
     Նամակում, մասնավորապես, ասվում է.
    
     «Սիրելի Կարո,
     Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն:

Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:
Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ»։
    
    
    
1041 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am