Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Սուրեն Բալյանը որակազրվել է՝ ՀՖՖ-ին ներկայացված «Շիրակ»-ի առարկման հիման վրա

17:40, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Սուրեն Բալյանը որակազրվել է՝ ՀՖՖ-ին ներկայացված «Շիրակ»-ի առարկման հիման վրա

Հոկտեմբերի 17-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առարկություն էր ներկայացրել ՀՖՖ՝ հոկտեմբերի 16-ին կայացած «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված տուգանքի և 11մ հարված նշանակելու որոշման վերաբերյալ։ Այսօր ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակ»-ի առարկմանը։ Մրցավարական կոմիտեի որոշումը ներկայացնում ենք ստորև՝

«ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն 17.10.2016 թ.-ին կայացած նիստում՝ հիմք ընդունելով խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանի զեկուցագիրը, քննարկել է ս/թ հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ ԲԽ «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղի 32-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածի դրվագը։

Խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանը իր զեկուցագրում նշել է, որ խաղի 32-րդ րոպեին մրցավար Սուրեն Բալյանը կայացրել է սխալ որոշում՝ «Շիրակ» թիմի դարպասին նշանակելով 11 մետրանոց հարված։ Այդ սխալի համար տեսուչ Գ. Հովհաննիսյանը մրցավար Ս. Բալյանին գնահատել է անբավարար։ Դիտելով վերը նշված դրվագի տեսագրությունը՝ ՄԿ անդամները համաձայնվեցին տեսուչի որոշման հետ։ Այսպիսով, ՄԿ մրցավար Ս.Բալյանին տույժի է ընթարկել, որակազրկելով նրան՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»։

752 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am