Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Հարսս զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ, հասեք». մահացած ծննդկանի սկեսուրը մանրամասներ է ներկայացնում

16:45, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Հարսս զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ, հասեք». մահացած ծննդկանի սկեսուրը մանրամասներ է ներկայացնում

Հոկտեմբերի 18-ին Վանաձորի ծննդատանը մահացած ծննդկանի` 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ կատարվածի միակ մեղավորները ծննդատան աշխատակիցներն են՝ ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանը և բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը: «21 օր պառկել է հիվանդանոցում: 21-րդ օրը բժիշկներն առաջարկել են՝ եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի: Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ հարսս զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ, հասեք, արնահոսում եմ»,- պատմեց Քնարիկ Մնացականյանը: Տիկնոջ խոսքով` հարսի զանգից անմիջապես հետո գնացել են հիվանդանոց. «Գնացինք հիվանդանոց, Արսենը մեզ ասաց` ձեր հարսին փրկելու միակ միջոցն արգանդը հեռացնելն է: Ես անձամբ բժշկին բրթել եմ ասելով` գնացեʹք, գնացեʹք փրկեք հարսիս: 10 րոպե հետո եկավ, ասաց, որ մահացել է»: Սկեսուրի խոսքով՝ եթե ժամանակին բժիշկներն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեին, ապա նման ողբերգական դեպք չէր լինի. «Մի քանի անգամ բժիշկներին առաջարկել ենք, որ կեսարյան հատում անեն, բայց ասել են` դրա կարիքը չկա»:

9465 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am