Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտ քառասուն կորեացի մտադիր է դատի տալ Samsung-ին

16:15, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Մոտ քառասուն կորեացի մտադիր է դատի տալ Samsung-ին

Samsung Galaxy Note 7-ի 38 սեփականատեր պատրաստվում է կոլեկտիվ հայտ ներկայացնել ընկերության դեմ և վնասի փոխհատուցում պահանջել, գրում է Life-ը՝ հղում անելով The Korea Herald կորեական թերթին:
     Ակնկալվում է, որ հայտը ներկայացվելու է Սեուլի դատարան հոկտեմբերի 24-ին: Հայցվորները պնդում են, որ մի քանի անգամ ստիպված են եղել դիմել ընկերությանը` թերություններ ունեցող սմարթֆոնը փոխարինելու նպատակով, և դրամական փոխհատուցում են պահանջում 300 հազար կորեական վոնի չափով:
     Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում արդեն երեք այդպիսի հայտ է ներկայացվել Samsung Electronics America-ի դեմ:
     Galaxy Note 7-ի վաճառքը մեկնարկել է օգոստոսի 19-ին, սակայն արդեն սեպտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել է 2,5 մլն սմարթֆոնների հետկանչի մասին: Պատճառը գաջեթների ինքնաբոցավառվումն էր: Ավելի ուշ հայտնի է դարձոլ, որ Samsung-ը կարող է հրաժարվել Note ապրանքանիշից վատ համբավի պատճառով:

4194 | 0
Facebook