Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիլարի Քլինթոնի կիսամերկ ծաղրաքանդակը երկար կյանք չունեցավ

18:05, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Հիլարի Քլինթոնի կիսամերկ ծաղրաքանդակը երկար կյանք չունեցավ

Նյույորքյան Մանհեթենի այգիներից մեկում տեղադրվել էր Հիլարի Քլինթոնի կիսամերկ ծաղրաքանդակը: Սակայն դրա հեղինակին` 27-ամյա Էնթոնի Սքիոլին չի հաջողել երկար վայելել իր աշխատանքի պտուղները, քանի որ զայրացած մի կին տապալել է այն: Կնոջը զայրացրել է ԱՄՆ նախագահի թեկնածուին ծաղրող քանդակի անհամաչափ ու գռեհիկ տեսքը, վեր բարձրացած բլուզը, ոտքերի տեղ քանդակված սմբակները: Քանդակի մեջքի ետևից երևում է մի գաճաճ ղամարդ, ով, հեղինակի մտահղացմամբ, մարմնավորում է ուոլլսթրիթցի բանկիրի:
     Ավելի ուշ պարզվել է, որ կինն, ով իրեն անվանում է Նենսի, հարակից թանգարաններից մեկի աշխատակից է. «Ինչպես կարելի է սա տեղադրել մի վայրում, որտեղ ես աշխատում եմ: Ես չպետք է սա տեսնեմ»,- հայտարարել է նա:
     Միջադեպից ժամեր անց դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու որոշել ապամոնտաժել քանդակը, քանի որ այն համապատասխանեցված չի եղել կարգավորող մարմինների հետ:

To use this video in a commercial player or in broadcasts, please email licensing@storyful.com

Видео опубликовано Michael (@michael.o_brien)

10010 | 0
Facebook