Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժամանակակից հարսանեկան նորաձևության պատմության ամենաթանկարժեք զգեստները

03:05, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ժամանակակից հարսանեկան նորաձևության պատմության ամենաթանկարժեք զգեստները

Հարսանեկան զգեստները տարբերվում են սովորական զգեստներից իրենց հանդիսավորությամբ, յուրահատուկ դիզայնով ու անհավանական դեկորով: Ստորև ներկայացբում ենք հարսանեկան զգեստների ցուցակը, որոնք ապշեցնում են ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև՝ արժեքով:
     Ադամանդե զգեստ` 12 000 000 դոլար


     Հարսանեկան և ոսկերչական արվեստի այս գործը միանգամից երկու վարպետների ձեռքի աշխատանք է՝ դիզայներ Ռենե Շտրաուսի և ոսկերիչ Մարտին Կացի: Զգեստն ստեղծելու համար օգտագործվել է 150 կարատ տարբեր երեսակման մաքրագույն ադամանդ: Նրանում առանձնացվում են հատկապես տանձաձև երեսակման ադամանդները:
     Սիրամարգի փետուրներից կարված զգեստ՝ 1 500 000 դոլար

     Վերա Վոնգը հարսանեկան զգեստների պաշտամունքային դիզայներ է: Եվ մի անգամ նա հոգնել է աշխատել ավանդական կտորեղենի հետ և որոշել է օգտագործել ինչ-որ անսովոր բան և նա ընտրել է սիրամարգի փետուրները: Զգեստը պատրաստելու համար օգտագործվել է մոտ 2000 փետուր:
     Քեյթ Միդլթոնի ժանյակավոր զգեստը՝ 400 000 դոլար

     Թագավորական անձինք ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ ամուսնանալ սովորական հարսանեկան զգեստներով: Նրանց մոտ ամեն ինչ յուրահատուկ պետք է լինի, մինչև անգամ փոքրագույն դետալները: Դքսուհու զգեստը պատրաստել է անգլիացի դիզայներ Սառա Բյորտոնը: Նա մշակել է զգեստն աշխարհի ամենաբացառիկ կտորեղենի տարբեր տեսակներից՝ ֆրանսիական Շանտիլյի, անգլիական Կլյունի, ատլաս Գազար:
     Քիմ Քարդաշյանի հարսանեկան զգեստը՝ 400 000 դոլար

     Քիմ Քարդաշյանի հարսանեկան զգեստի ստեղծմամբ զբաղվել է Givenchy-ի դիզայներ Ռիկարդո Թիշին: Նրան հաջողվել է ստեղծել այնպիսի զգեստ, որն ընդգծել է Քիմ-ի գեղեցիկ կազմվածքը և նուրբ տեսք հաղորդել նրան:
     Ամալ Քլունիի նուրբ զգեստը՝ 380 000 դոլար

     Այս նուրբ զգեստը պատվիրել են Oscar de la Renta հայտնի նորաձևության տանը: Զգեստը պատրաստվել է նուրբ կրեմագույն երանգով և զարդարվել ասեղնագործությամբ ու ժանյակներով:
     Թանկարժեք գովազդային զգեստ՝ 160 000 դոլար

     Սյս հրաշալի զգեստն ստեղծել են 2007թ. Չինաստանում՝ գնորդներին գրավելու համար և զարդարել են դրանով խանութի ցուցափեղկերից մեկը: Զգեստը զարդարել են 10 000 կարատ ընդհանուր քաշով թանկարժեք քարերով:
     Վիկտորիա Բեքհեմի ատլասե զգեստը՝ 100 000 դոլար

     Բեքհեմի զգեստն ստեղծել է դիզայներ Վերա Վոնգը: Այն պատրաստված է ատլասից՝ մանր ժանյակային ֆակտուրայով:
     Արքայադուստր Դիանայի պաշտամունքային զգեստը՝ 31 000 դոլար

     Արքայադուստր Դիանայի զգեստն ստեղծվել է 80-ականների նորաձևության լավագույն ավանդույթներում: Հատուկ ուշադրության էր արժանանում զգեստի 25 մետրանոց փեշը, որը զարդարված էր 10 000 մարգարտահատիկներով:

8589 | 0
Facebook