Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտականորեն շիմպանզեն կապիկ չէ

17:10, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Գիտականորեն շիմպանզեն կապիկ չէ

Հաճախ շիմպանզեներին սխալմամբ կապիկ են համարում։ Բայց իրականում շիմպանզեները կապիկներ չեն։ Այս կենդանիները պատկանում են հոմինիդների ընտանիքին. այս ընտանիքին են պատկանում նաև գորիլաները, օրանգուտանները, բոնոբոներն ու վերջապես, մարդիկ։

Շիմպանզեների հիմնական տարբերությունը կապիկներից այն է, որ գրեթե բոլոր կապիկները պոչ ունեն, որ 5-րդ վերջույթի դեր է կատարում։ Ու չնայած կապիկները բավականին խելացի կենդանիներ են, սակայն հոմինիդների ընտանիքին պատկանող կենդանիների համեմատությամբ նրանց մտավոր կարողությունները բավականին թույլ են։ Շիմպանզեներն իրենց մարմնի համեմատ ավելի մեծ գլխուղեղ ունեն և ավելի հմտորեն են կիրառում ձեռքում հայտնված իրերը։ Բացի այդ, ամենամեծ կապիկի` մանդրիլայի հասակը 91 սմ-ից չի անցնում։ Մինչդեռ շիմպանզեները մինչև 170 սմ հասակ են ունենում ու ավելի երկար են ապրում, հաճախ` մարդու չափ։

Իսկ կապիկների ու շիմպանզեների ամենաառանցքային տարբերությունը գենետիկ տարբերությունն է։ Մարդիկ, շիմպանզեները, բոնոբոները և գորիլաները գենետիկ տեսանկյունից ցեղակիցներ են համարվում։ Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկանց ու շիմպանզեների ԴՆԹ-ները 96-99 տոկոսով համընկնում են։ Իսկ մարդկանց ու կապիկներիի գենետիկ ընդհանրությունը 93 տոկոսից չի անցնում։

22728 | 0
Facebook