Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Դրոշն ստեղ-ընդեղ մի բացեք». միջադեպ` Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ժամանակ

14:50, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Դրոշն ստեղ-ընդեղ մի բացեք». միջադեպ` Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ժամանակ
     Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը:
     Գևորգի աջակիցներից մի կին դատական նիստի ընթացքում ծածանել է ՀՀ դրոշը, որն առաջացրել է դատավորի դժգոհությունը: Դատավորը պահանջել է կնոջն ազատել դատական նիստերի դահլիճը: Գևորգ Սաֆարյանն արձագանքելով միջադեպին ասել է. «Դրոշը ստեղ-ընդեղ մի բացեք»:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
     Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
     Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
1162 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am