Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է

13:35, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։
     Այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
     Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։

1914 | 0
Facebook