Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Դեղերի շուկայում տիրող բրախած վիճակն սպառնում է մեր ազգային անվտանգությանը». Արամ Մանուկյան

13:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Դեղերի շուկայում տիրող բրախած վիճակն սպառնում է մեր ազգային անվտանգությանը». Արամ Մանուկյան
     «Ասում եք` Հայաստանում ևս դեղ է արտադրվում` կազմելով 4%, բայց ստեղի արտադրվածի վրա չի գրվում Made in Armenia, գրվում է` Made in Germany կամ Romania, մաֆիան էստեղ է: Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չի, բժիշկներն իրենք են ասում այդ մասին` հորդորելով դրսից բերել` երաշխավորված լինելու և գնի, և որակի համար»,- Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` դիմելով Առողջապահության փոխնարար Սերգեյ Խաչատրյանին: «Բրախած վիճակ ա ոլորտում, ո՞վ ա տիրություն անելու, բայց չէ՞ որ մարդիկ են տուժում և ստիպված ծանոթ են գտնում` դեղերը դրսից բերելու»,- շարունակեց Մանուկյանը:
     «Թյուր կարծիք կա, որ Վրաստանից ձեռք բերվող դեղերը բոլորը բարձր որակի են: Միջազգային փորձագետներն ամենամեծ թվով կեղծ դեղերը հենց այդ երկրում են հայտնաբերել»,- արձագանքեց փոխնախարարը: «10 տարուց ավելի է` մեր դեղերի գործակալությունը որակի կամ այլ բաների վերահսկողություն իրականացնելու ֆունկցիա չունի, հիմա այդ ֆունկցիան առողջապահական տեսչությանն է տրված, որը դեռ կայացման փուլում է, ու նախատեսում ենք ուժեղացնել տեսչական ֆունկցիաները: Այս պահին որևէ դեղատնում ստուգում իրականացնելու իրավասություն չունենք, դա կատարվում է մեզ հասնող դիմումների ու հարցադրումների միջոցով»,- շարունակեց Խաչատրյանը:
     «Վերահսկողության բացակայության պատճառով, պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի կարող է մտնել ցանկացած քանակի ու տեսակի դեղ, ինչը սպառնում է մեր ազգային անվտանգությանը»,- մտահոգություն հայտնեց պատգամավոր Արամ Մանուկյանը:
1088 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am