Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկիոն հերքել է Կուրիլյան 2 կղզիներից հրաժարվելու մասին լուրերը

12:20, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Տոկիոն հերքել է Կուրիլյան 2 կղզիներից հրաժարվելու մասին լուրերը

Ճապոնիայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը` կապված Ռուսաստանի հետ հարավկուրիլյան բանակցությունների և խաղաղ հանգուցալուծման հետ:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Reuters գործակալությունը, ճապոնական Nikkei պարբերականին հղմամբ, տեղեկացրել էր, որ Ճապոնիան համաձայն է Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողություն հաստատել հարավկուրիլյան Քունաշիր և Էթորոֆու կղզիներում` պայմանով, որ տարածքով ավելի մեծ Շիկոտան և Հաբոմաի կղզիները կմնան Ճապոնիայի միանձնյա կառավարման ներքո:
     Ճապոնիայի արտգործնախարարությունը, մեկնաբանելով մամուլում արված այս հրապարակումը, նշել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, և Տոկիոն շարունակելու է պնդել, որ Մոսկվան ճանաչի բոլոր 4 կղզիների` Ճապոնիային պատկանելիությունը:

3888 | 0
Facebook