Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հիվանդանոցի սովորական «կոյկայի» գինն օրական 50 հազար են հաշվում, ինչպես աշխարհի հյուրանոցների լյուքս համարներում». Հայկ Բաբուխանյան

12:25, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Հիվանդանոցի սովորական «կոյկայի» գինն օրական 50 հազար են հաշվում, ինչպես աշխարհի հյուրանոցների լյուքս համարներում». Հայկ Բաբուխանյան
     Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի` ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքներին ու կանոններին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, դիմելով Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին, հետաքրքրվեց` ինչպիսին է իրավիճակը ՀՀ-ից դեպի ԵՏՄ երկրներ դեղերի արտահանման հետ կապված և երկրորդ` ԵՏՄ մի քանի երկիր կիրառում է դեղերի գների վերահսկման մեխանիզմ, որպեսզի որոշ ընկերություններ չկողոպտեն քաղաքացիներին, ՀՀ-ում ի՞նչ է արվում այս ուղղությամբ: «ՌԴ-ում, եթե ինչ-որ մեկը հոր գինը դնում ա դեղի վրա, գլխին տալիս են, ասում` չի կարելի քերթել մարդկանց: Պատրաստվո՞ւմ եք դեղերի գների աննպատակահարմար դեպքերում միջամտել»,- հարցրեց նա: «Հայաստանը մեր շուկայի 4%-ն է ծածկում դեղամիջոցներով, մնացածը ներկրում ենք, իսկ արտահանման տեսակետից դեղագործական ինդուստրիայի աճ է նկատվում: Եվ ՌԴ-ն, և Ղազախստանը, և Բելառուսը գների կարգավորում են իրականացնում, մեզ մոտ ևս ժամանակի ընթացքում ներդրվում են մեխանիզմներ»,- արձագանքեց փոխնախարարը: Հայկ Բաբուխանյանը հորդորեց արագացնել գների, բուժծառայությունների վերահսկման, կարգավորման գործընթացը` հիմնավորելով, որ ժողովրդի համար դա օրախնդիր է. «Հիվանդանոցի սովորական կոյկայում մի օրը 50 հազար են հաշվում, մինչդեռ աշխարհի հյուրանոցների լյուքս համարներում կարելի է այդպիսի գներ տեսնել»: Փոխնախարարը խոստացավ աշխատել օրենսդրական կարգավորումներն արագ կյանքի կոչելու համար:
2498 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am