Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Սասնա ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանն առողջական խնդիրներ ունի. պաշտպան

14:05, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանն առողջական խնդիրներ ունի. պաշտպան

«Սասնա ծռեր» ջոկատի անդամներին հաց բերող Արթուր Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, այս մասին MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Սարգսյանի պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը: «Տեղաշարժման հետ կապված խնդիրեր ունի, դժվարությամբ է քայլում»,- նշեց նա: Խոսելով դատական գործընթացի մասին` Գյուրջյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու՝ դատարանի որոշման դեմ: «Կարծում եմ` ստեղծված իրավիճակում որևէ բան չի փոխվի: Մենք հույս ունեինք, որ առաջին ատյանի դատարանում բերված փաստարկների միջոցով կբեկանվեր և կալանքը երկարացնելու որոշում չէր կայացվի, հատկապես այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում պատգամավորները երաշխավորագիր տվեցին, որ Արթուրին ազատ արձակեն: Այնպես որ հիմա մենք առավել ևս հույս չունենք, որ գործում դրական տեղաշարժ կլինի»: Գյուրջանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է լինելու Վերաքննիչ բողոքի դատական նիստը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով change.org կայքում ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքին միացել է 2000-ից ավելի քաղաքացի, այն կավարտվի հոկտեմբերի 31-ին: Նշենք, որ ստորագրահավաքի կազմակերպիչներն այս ստորագրություններով դիմելու են Սերժ Սարգսյանին, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
     Հիշեցնենք` 2016 թվականի հուլիսի 26-ի առավոտյան, Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա ծռերին»:

878 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am