Ֆրանսիայում ոստիկանությունը քննում է Կալեի փախստականների ճամբարում տեղի ունեցած բռնաբարության դեպքը, երբ աֆղանստանից եկած փախստականները բռնաբարել են 38-ամյա թարգմանչուհուն: The Local France-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, երբ նկարահանող խումբը ռեպորտաժ է պատրաստելիս եղել աֆղանստանցի փախստականների մասին: Նախ չարագործները փորձել են գողանալ նկարահանող տեխնիկան, ապա դանակի սպառնալիքով խմբակային բռնաբարության են ենթարկել ծագումով աֆղանստանցի թարգմանչուհուն, մինչ մյուս հանցակիցները բռնությամբ պահել են ռեժիսորին:
Տեղի ունեցածից հետո ռեժիսորը կնոջը տարել է ոստիկանություն, ապա` բուժզննման, ինչից հետո հաստատվել է բռնության փաստը: Հարուցվել է քրեական գործ, հարցագործները որոնվում են:
Կալեի փախստականների ճամբարը տխրահռչակ համբավ ունի: Այն տեղակայված է Լա Մանշի տակով անցնող Եվրաթունելի մուտքի մոտ: Տարերայնորեն առաջացած ճամբարում կա մոտ 9000 փախստական, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել թունելով դեպի Մեծ Բրիտանիա: