Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես են շիաները նշում Աշուրի օրը

23:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես են շիաները նշում Աշուրի օրը

Շատերը կարող են շոկի ենթարկվել` տեսնելով, թե ինչպես են նշում Աշուրի օրը շիա մահմեդականները: Տարվա մեջ մի անգամ բազմաթիվ մարդիկ են մասնակցում արարողակարգային երթին, որի ընթացքում արյունահոսելու աստիճան հարվածում են իրենց հատուկ ածելով շղթաներով, բռունցքներով հարվածում կրծքներին, որովայնին, ոտաբոբիկ քայլում են շիկացած ածուխի վրայով, դաշույնով բացվածք անում գլխամաշկին:

Այս ամենով նրանք իրենց հարգանքի տուրքն են տալիս տանջահար նահատակ Հուսեյնին` Մուհամեդ մարգարեի թոռանը: Իր եղբոր և 70 ուղեկիցների հետ նա զոհվել է 680 թվականի հոկտեմբերի 10-ին` Քերբելի ճակատամարտում:

Երկպառակտչական պատերազմներից խուսափելու համար Մուավիա խալիֆը, Հուսեյն մարգարեի կարգադրությամբ, երդում է վերցրել իր բոլոր ժառանգներից, որ իր մահից հետո ոչ ոք չի պահանջելու իր տիտղոսը: Սակայն նրա որդի Յազիդը խախտել է այդ երդումն ու իրեն հռչակել խալիֆ:

Հուսեյն մարգարեն ու նրա կողմնակիցները հրաժարվել են հավատարմության երդում տալ ինքնակոչին ու հեռացել են: Սակայն Յազիդի ուղարկած 4 հազարանոց զորքը հետապնդել է նրանց ու Եփրատի ափին հարձակում գործել: Հուսեյնի հարազատներին ու աջակիցներին սարսափելի կտտանքների ու տառապանքների են ենթարկել, սակայն վերջինները կտրականապես հրաժարվել են ընդունել Յազիդին` որպես խալիֆ:

Քերբելի ճակատամարտի օրը բոլոր մահմեդականները նշում են որպես մահմեդականների սգո օր` Աշուր: Սակայն, եթե սունի մահմեդականներն օրը նշում են հանգիստ արարողություններով, ապա շիաները փորձում են վերամարմնավորել տառապյալների տանջանքներն` արյուն թափելով անգամ փոքրիկ երեխաներից: Նրանք հավատում են, որ ինքնախարազանվելով կազատվեն բոլոր մեղքերից:

17590 | 3
Facebook