Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպում. կան զոհեր

11:15, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպում. կան զոհեր

Բելգիայի Ռազմաօդային ուժերը օդային հարված են հասցրել Հալեպի նահանգի Հասաջեկա գյուղի շրջակայքում, մահացել է վեց խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Մոսկվայում հայտարարել են, որ ակնկալում են ԱՄՆ-ի կոշտ արձագանքը պատահածի վերաբերյալ:

Ռուս զինվորականների տվյալներով` հարվածը հասցվել է գիշերը: Արդյունքում ոչնչացվել է երկու բնակելի տուն, մահացել է վեց մարդ, ևս չորսը վիրավորվել է:
     Հաշտեցման կենտրոնում նշել են, որ ռմբակոծման տարածաշրջանում ռուսական կամ սիրիական ինքնաթիռներ չեն եղել, բայց նկատվել են ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցիայի կործանիչներ:
     Հիշեցնենք, որ նախօրեին ռուս և սիրիացի զինվորականները դադարեցրել են օդային հարվածները Հալեպի շրջակայքում «հումանիտար դադարին» նախապատրաստվելու համար, որը գործելու է հոկտեմբերի 20-ին:

3996 | 0
Facebook