Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում մահացած 32-ամյա ծննդկանն առաջին երեխային էր սպասում. մանրամասներ

10:35, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Վանաձորում մահացած 32-ամյա ծննդկանն առաջին երեխային էր սպասում. մանրամասներ
     Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը MAMUL.am-ի թղթակցի հտ զրույցում տեղեկացրեց, որ Հռիփսիմեի առաջին հղիությունն էր: «Որքանով տեղեկացված եմ եղել, հղիությունը բարդություններով չի ընթացել, ծննդաբերությունն էլ է հաջող անցել, ծննդաբերությունից մի քանի ժամ հետո արյունահոսել է ու բժիշկներին չի հաջողվել կյանքը փրկել»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով` Հռիփսիմե Նազլուխանյանը երկու տարի առաջ էր ամուսնացել:
     Տեղեկացնենք, որ ծնունդն ընդունել է գինեկոլոգ Արսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Նշենք, որ երեխան ծնվել է առողջ:
8399 | 0
Facebook