Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը Վրաստանում գտնվել է հետախուզման մեջ. «ՀԺ»

10:25, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը Վրաստանում գտնվել է հետախուզման մեջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից:
     «Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
     Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ ու մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ:
     Ժամանակին նա եղել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն: Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության եւ փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով: Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև՝ Աշոտ Մանուկյանը:
     Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ամիսներ շարունակ տևած դատավարությունը ավարտվել է արդարացնող դատավճռով: Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն՝ հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:
     Մանրամասները` թերթի համարում:

3766 | 1
Facebook