Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով. «Ժամանակ»

10:20, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։ Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։ Դրան զուգահեռ իշխանությունից Սեյրան Օհանյանին Դալլաքյանի կուսակցությունը ղեկավարելու պարագայում սպառնացել են կոմպրոմատներով, սակայն Սեյրան Օհանյանը ուշադրության չի դարձրել սպառնալիքներին՝ նշելով, որ իր դեմ ոչ մի կոմպրոմատ չկա, բացի իր տիկնոջ հետ կապված պատմություններից, որոնք արդեն բացահայտված են։ Իսկ ծայրահեղ դեպքում, եթե ինչ որ այլ կոմպրոմատներ հրապարակ բերվեն, Սեյրան Օհանյանը վստահ է, որ Մոսկվայից կկանխվեն դրանք»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2862 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am