Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական կարգավորման հարցը

10:40, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները: Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Էրդողանին «Սիրիայում բարեհաջող անցկացվող ռազմական գործողության» համար:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԴԱԻՇ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:

Նախագահները քննարկել են նաև Հալեպում բախումների դադարեցման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերը:

2931 | 0
Facebook