Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Բացահայտվել է Լոռու մարզում երեք երիտասարդների դանակահարությունը

20:45, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Բացահայտվել է Լոռու մարզում երեք երիտասարդների դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լեջան գյուղում երեք անձի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
     Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
     Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լեջան գյուղում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծակող գործիքով հարվածներ են հասցվել Լեջան գյուղի երեք բնակիչների, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 1990 թ. ծնված Ա.Մաճկալյանի մոտ ախտորոշվել է «որովայնի առաջակողմային պատի կտրած վերք», 1982թ. ծնված Ս.Կատինյանի մոտ՝ «որովայնի առաջանային պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ներքին սուր արյունահոսությամբ», մարմնական վնասվածք է պատճառվել նաև նույն գյուղի մի անչափահաս բնակչի, ում մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք՝ ներքին սուր արյունահոսությամբ»։
    
     Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
    
     Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել՝ նշված երեք անձանց տուժող ճանաչելու մասին, առգրավվել են նրանց հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
    
     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
    
     Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար:

1731 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am