Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Աշտարակում աղբատար մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

19:50, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Աշտարակում աղբատար մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր
     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 285 ԼՏ 23 պ/հ աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 4 մետր թեքվել դեպի հարակից հողամաս: Ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Գ. Գ.-ը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1635 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am