Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը հրաժարվել է սեփական ավտոմեքենա մշակելու գաղափարից

00:05, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Apple-ը հրաժարվել է սեփական ավտոմեքենա մշակելու գաղափարից

Apple ընկերությունը հրաժարվել է սեփական ավտոմեքենա մշակելու գաղափարից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան արտադրողի անանուն աղբյուրներին:
     Ի սկզբանե Apple-ը պլանավորում էր ստեղծել զանգվածային մեքենա, որը հագեցած կլիներ ինքնավար կառավարման համակարգով և էլեկտրական ուժային տեղակայմամբ: Սակայն այս պահին այդ ավտոմեքենայի վրա աշխատող հարյուրավոր աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կամ այլ պաշտոնների նշանակվել: Նախագծի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի մինչև 2017թ. վերջը:
     Ակնկալվում է, որ Apple-ը սեփական ավտոմեքենա մշակելու փոխարեն կզբաղվի ավտոպիլոտի համակարգի ստեղծմամբ, որը հնարավոր կլինի վաճառել ավտոարտադրողներին:

5205 | 0
Facebook