Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են նոր սերնդի BMW M5-ի առաջին լուսանկարները

02:05, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Հրապարակվել են նոր սերնդի BMW M5-ի առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել BMW M5 սեդանի սերիական տարբերակի առաջին լուսանկարները: Նկարները հրապարակվել են Autocar պարբերականի կողմից: Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2017թ. մարտին, Ժնևի ավտոսրահում:
     Ավտոմեքենան ստանալու է նոր լուսադիոդային լուսարձակներ: Նույնպիսի օպտիկա տեղադրվելու է սեդանի սերիական տարբերակի վրա: Սեդանը ստանալու է նաև ուրիշ բամպերներ և նոր բանեցման համակարգ:
     Մեքենան կառուցելու են 7-Series-ի կարճացված հարթակի վրա, ինչի շնորհիվ մեքենան ընթացիկ սերնդից 100կգ-ով թեթև կլինի: Նորույթը հագեցնելու են 4.4-լիտրանոց V8 բենզինային շարժիչի նորացված տարբերակով: Ագրեգատի հզորությունը կազմելու է մոտ 625 ձիաուժ: Մինչև 100կմ/ժ մեքենան կկարողանա զարգացնել ավելի քիչ քան 4 վայրկյանում:

5977 | 0
Facebook