Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ հաշվից». Տիգրան Գյոկչյան

16:15, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
«Գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ հաշվից». Տիգրան Գյոկչյան

Յուժնո-Սախալինսկում կայացած Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի 4-րդ տուրի «Սախալին»-«Ուրարտու» հանդիպումից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն ամփոփել է իր սաների մրցելույթը․

«Նախ ուզում եմ շնորհավորել «Սախալին»-ին՝ լավ խաղի և արժանի հաղթանակի համար: Լավ խաղ ստացվեց, ես շատ գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ խաղի հաշվից: Մեր լավագույն խաղացողները շատ արագ խախտում էին կանոններն, այդ իսկ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց: Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում ստացավ վնասվածք, ինչն իր մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին: Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգեոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ, բայց գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը: Հոգնածությունը ևս իր հետքը թողեց այս խաղի ընթացքի վրա: Հասնել Վլադիվոստոկ, հետո Սախալին և խաղալ ամբողջ ուժով, ոչ միշտ կարող է ստացվել։ Եթե մենք մեկ օր ավել ժամանակ ունենայինք՝ Սախալինում հանգստանալու համար, լիովին կվերականգնվեինք: Այս խաղում խաղային շատ ժամանակ ստացավ նաև Նիկիտա Զախարովն, ով օգնեց պաշտպանվելու ընթացքում՝ վաստակելով 2 միավոր: Ինձ համար շատ կարևոր դեր ունի, որ երբ որևէ մեկը դուրս է գալիս պահեստայինների նստարանից, ակումբը նրա սխալներից չընկնի, այլ, հակառակը, փորձի նրա շնորհիվ վաստակել միավորներ և բարձրացնել խաղի հաշիվը»,- նշել է մարզիչը:

938 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am