Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում փախստականների ընտանիքն eBay-ով վաճառքի է հանել նորածին երեխային

16:20, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Գերմանիայում փախստականների ընտանիքն eBay-ով վաճառքի է հանել նորածին երեխային

Գերմանիայի Դյուսբուրգ քաղաքի ոստիկանությունը հետաքննում է eBay-ով փախստական ընտանիքի կողմից նորածին երեխային վաճառքի հանելու միջադեպը, հաղորդում է Bild-ը:
     Ըստ առցանց վաճառքի հարթակում հրապարակված հայտարարության` երեխայի անունը Մարիա է, նրա 2 ամսականը դեռ չի լրացել, ծնողները նրա համար 5 հազար եվրո են առաջարկել: Լրատվականի հաղորդմամբ` աղջկա ծնողները փախստականներ են, հայրը 28 տարեկան է, իսկ մայրը` 20: Մարիան նրանց միակ երեխան է:
     Լրատվականի փոխանցմամբ` երեխայի հայրը դեռ նախորդ շաբաթ է մեղայականով ներկայացել ոստիկանություն: Նա ոստիկաններին ցույց է տվել այն սմարթֆոնը, որի միջոցով eBay-ում տեղադրել է հայտարարությունը: Հայրը նշել է, որ դա կատակ է եղել: Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է հոր ասածների իսկությունը:
     Աղջիկն այժմ գտնվում է խնամակալ ընտանիքի հսկողության տակ: Եթե իրավապահները հաստատեն, որ կատարվածն իրոք կատակ է, ապա երեխան կվերադարձվի ծնողներին:

7580 | 0
Facebook