Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Ալիևն իր ժողովրդին խոստանում է այն, ինչ վաղուց երազել է, բայց գիտի` չի կատարվելու». Լևոն Շիրինյան

16:05, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
«Ալիևն իր ժողովրդին խոստանում է այն, ինչ վաղուց երազել է, բայց գիտի` չի կատարվելու». Լևոն Շիրինյան

Russia Today-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է և այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։ Թե իրականում ինչ է ուզել ասել Ալիևն` անելով նման հայտարարություն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Սրանք քննարկման արժանի հարցեր չեն, իսկ Ալիևն անիմաստ խոսում է, հերթական անգամ դուրս տալիս…: Հարցը նրանում է, որ Ադրբեջանն ունի խոցելի կետեր, այսինքն, նավթի պակասելն այդ խնդիրները, որոնք ծածկված էին, դարձնում է տեսանելի: Ինչքան այս սառը հակամարտությունը երկարատև է գնում, այնքան աշխարհն ընկալում է, որ այդպես էլ պիտի լինի: Հիմա նրանք հասկանում են, որ Արցախը ո´չ վերադարձնել է հնարավոր, ո´չ էլ` երբևէ կվերադարձնեն: Հատկապես, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե նույնիսկ Հայաստանում, ռուսների թելադրանքով, իրենք իրենց համակիրներն ունեն, էլի չեն կարող որևէ ձև հարց լուծել: Դրա համար Ալիևը խոստանում է այն, ինչ վաղուց ուզել է»,- ասաց քաղաքագետն` ընդգծելով, որ Արցախը միշտ էլ ինքնավար է եղել:

«Իրենք պիտի միշտ հիշեն, որ Արցախը որպես միավոր Ադրբեջանի կազմում չի եղել, ռուսներն են մտցրել նրա մեջ: Այն ԽՍՀՄ օրեսդրությամբ էր Ադրբեջանի կազմում և երբեք, իսկական իմաստով, Ադրբեջանի կազմում չի եղել: Այսօր արդեն ԽՍՀՄ-ը փլվել է, այնտեղի մարդիկ դուրս են եկել և ամեն ինչ վերջացել է: Այնպես որ, Ալիևը հերթական անգամ դուրս է տալիս»,- շարունակեց մեր զրուցակիցը` նկատելով, որ Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին անընդհատ ինչ-որ բան ասելու խնդիր ունի:

1754 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am