Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

ՏՎԽ կարծիքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ինտերնետային տարբերակում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ դրվագներ ցուցադրելու վերաբերյալ

15:45, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ՏՎԽ կարծիքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ինտերնետային տարբերակում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ դրվագներ ցուցադրելու վերաբերյալ

2016 թվականի սեպտեմբերի 23-ին YouTube-ում «Կիսաբաց լուսամուտներ»-ի պաշտոնական ալիքով ցուցադրվել է հաղորդաշարի հերթական թողարկումը, որը վերաբերում էր ենթադրաբար սեռական բռնության ենթարկված մի անչափահաս տղայի պատմությանը։ Հաղորդումն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ:
     Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին պոռնոգրաֆիկ բնույթի դրվագներ և սեռական գործողության տեսարաններ մի ինտերնետային կայքից, որը հաղորդման փորձագետներից մեկը վերագրեց ՀՀ-ում գործող կրոնական մի կազմակերպությանը (տե՛ս 19:19-20:18)։ Դատելով հաղորդավարի հայտարարությունից՝ հաղորդումն ի սկզբանե պատրաստված է եղել հեռուստատեսությամբ հեռարձակելու համար (հաղորդավարը տեսանյութը ցուցադրելուց առաջ զգուշացրել է «էկրանների» առջևից հեռացնել երեխաներին)։ Բացի այդ, պոռնագրաֆիկ նյութերի ցուցադրման ժամանակ էկրանին հետևյալ տեքստն է հայտնվում «սա ցուցադրվել է հեռուստատեսությամբ ոչ ամբողջական տարբերակով։ Այդուհանդերձ, ըստ տեղեկությունների, հեռուստատեսությամբ հաղորդումը ցուցադրելիս նշված տեսարանները հեռացված են եղել։ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 22-րդ հոդվածն արգելում է պոռնկագրության տարածումը և էրոտիկ բնույթի կոնտենտի հեռարձակումը ժամը 06.00-ից 24.00-ը։ Սա հեռուստատեսության ոլորտում կոնտենտի կարգավորման օրինակներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում առկա է պետական կարգավորում ի դեմս վերոնշյալ համապարփակ օրենքի և կարգավորող մարմինների (օրինակ՝ ՀՌԱՀ-ի): Սակայն նույնը չի կարելի է ասել համացանցի մասին։ Համացանցը մեծամասամբ ինքնավար է, ինքնակարգավորվող, իսկ ցանկացած փորձ այս ոլորտը կարգավորելու առումով ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ ելնելով համացանցի առանձնահատկությունից։ Սակայն դա չի նշանակում, որ բարոյականության, էթիկայի և օրենքի նորմերը դադարում են գործել այս տիրույթում։ Ատելության խոսքը, բռնության քարոզը, բարոյականության դեմ ուղղված կոնտենտը առաջացնում է քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն։ Սակայն խնդիրն այն է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում տարբեր տեղեկատվական հարթակների միավորման համար, որի պայմաններում վնասակար կոնտենտը հեշտությամբ հայտնվում է մի հարթակից մյուսը, որը հաճախ հանգեցնում է իրավական վակուումի՝ խախտման դեմ բացակայում է իրավական պաշտպանության միջոցը։ Տվյալ դեպքում հեռուստահաղորդման ընթացքում հրապարակայնորեն ցուցադրվել է մի կոնտենտ, որն առերևույթ ուղղված է բարոյականության հասարակական արժեքների դեմ։ Անկախ այն հանգամանքից, թե կոնտենտը քրեական իրավունքի հիմքով օբյեկտիվորեն համարվում է պոռնկագրական նյութ, թե ոչ (Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված - պոռնկագրական նյութեր տարածելը), այն առերևույթ հակասում է բարոյականության մասին հասարակական պատկերացումներին։ Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող էր ցնցել և անհանգստություն պատճառել հասարակության լայն շրջանակներին, այդ թվում նաև խոցելի խմբերին, օրինակ՝ անչափահասներին, սեռական բռնության զոհերին, իսկ տվյալ դեպքում նաև կրոնական փոքրամասնություններին): Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող է առաջացնել քրեական և/կամ քաղաքացիական պատասխանատվություն։
    
     Եզրակացություն
    
    
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը հանրությանը մատուցվել է ոչ թե հեռուստատեսության, այլ համացանցի հարթակից։ Այս հանգամանքը էապես նվազեցրել է լսարանի շրջանակները, սակայն փոխարենը կոնտենտը դարձրել է հանրային սեփականություն՝ ժամանակի ու տարածության մեջ անվերահսկելի։ Եթե կոնտենտը տարածվեր հեռուստատեսային հաղորդման միջոցով, ՀՌԱՀ-ը լիովին իրավասու կլիներ միջամտել օրենքի ուժով և հեռուստատեսությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ ղեկավարվելով Հեռուստատեսության և Ռադիոյի մասին օրենքի24-րդ հոդվածով և դրա հիման վրա կայացված իր 15/02/2010 թիվ N1-Նորոշմամբ սահմանված չափորոշիչներով1 Սակայն կոնտենտը տարածվել է ինտերնետ կայքի՝ www.youtube.com-ի միջոցով, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես տեղեկության մեդիում կամ կրիչ, որի պարագայում ՀՌԱՀ-ը իրավազորություն չունի միջամտել, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը կիրառելի չէ նման իրավահարաբերությունների վրա։ Ստացվում է, որ նույն հաղորդումը հեռուստատեսությամբ հեռարձակելիս առաջացնում է պատասխանատվություն, իսկ համացանցով տարածելիս՝ ոչ։ Մինչդեռ, ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ տիրույթում արագորեն զարգանում է ինտերնետ հեռուստատեսությունը և աստիճանաբար մրցակցություն կազմում եթերային հեռուստատեսությանը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
    

     Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
     Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ
     Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
     Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
     Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

4892 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am