Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճիլոպներն ու սպունգներն իրականում ավելի շատ վնասում են, քան օգնում

01:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Ճիլոպներն ու սպունգներն իրականում ավելի շատ վնասում են, քան օգնում

Մաշկաբանները նախազգուշացնում են` բոլորի լոգասենյակի անբաժանելի մաս հանդիսացող սպունգն ու ճիլոպը կարող են ավելի շատ վնասել, քան թե օգուտ բերել: Journal of Clinical Microbiology ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նշում են, որ սովորական ցանցավոր ճիլոպը իդեալական վայր է բակտերիաների բազմացման համար: Գրեթե բոլորը լոգանքից հետո թողնում են, որ ճիլոպներն ու սպունգները չորանան հենց լոգասենյակում, իսկ այստեղ խոնավ ու տաք միջավայր է, այսինքն` դրախտ միկրոօրգանիզմների համար: Եվ ամեն անգամ, երբ մենք նույն սպունգը քսում ենք մեր մաշկին, բակտերիաները ներթափանցում են մեր մաշկի ծակոտիներ` դառնալով տարատեսակ բորբոքումների և ցանի պատճառ:

Բացի այդ, ճիլոպների ու սպունգների մեջ ակտիվորեն բազմանում են բորբոսներն ու մյուս սնկերը: Աշխարհի առաջատար մաշկաբանները խորհուրդ են տալիս փոխել սպունգներն ու ճիլոպները գոնե ամիսը մեկ անգամ: Իսկ դրանց վրա բակտերիաների ու սնկերի առաջացումը կանխելու համար պետք է ամեն լողանալուց հետո դրանք չորացնել լոգասենյակից դուրս ու պարբերաբար ախտահանել միկրոալիքային վառարանում:

6769 | 0
Facebook