Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրյուսելը մտավախություններ ունի, որ ահաբեկիչները Մոսուլից կներթափանցեն Եվրոպա

15:00, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Բրյուսելը մտավախություններ ունի, որ ահաբեկիչները Մոսուլից կներթափանցեն Եվրոպա

Մոսուլի գրավումը կարող է դեպի Եվրոպա ահաբեկիչների ներթափանցման պատճառ դառնալ: Այդ մասին Dia Welt-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոմիության` անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի կոմիսար Ջուլիան Քինգը: Ըստ նրա` Եվրոպա կվերադառնան այն ահաբեկիչներն, ովքեր անդամակցել էին ահաբեկչական խմբավորումներին: Քինգի խոսքով` այդ ամենը լուրջ սպառնալիք է, ու դրան պետք է պատրաստ լինել:
     Միևնույն ժամանակ, Քինգը նշել է, որ ահաբեկիչների զանգվածային ներհոսք չի լինի: «Ռազմական գործողությունների գոտում շուրջ 2500 ահաբեկիչ կա Եվրոպայից: Բայց նախկին փորձը` մասնավորապես Աֆղանստանի, ցույց է տվել, որ ետ վերադառնում է միայն մի փոքր հատվածը, մյուսներն սպանվում են մարտերում, կամ էլ տեղափոխվում են պատերազմական գոտու այլ շրջաններ»,- ասել է քաղաքական գործիչը:
     Քինգը քննադատել է Եվոմիության սահմանային իրավիճակը` նշելով, որ այսօր կարելի է հեշտությամբ հաղթահարել անձնագրային վերահսկողությունը` կեղծ փաստաթղթերի միջոցով:
     Նշենք, որ Մոսուլում ընթացող հակաահաբեկչական ռամագործողություններին այսօր անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովը. նա նշել է, որ այդ գործողությունների արդյունքում ահաբեկիչները Մոսուլից կարող են փախչել Սիրիա:

3854 | 0
Facebook