Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Սամվել Բալասանյանին բոնուս պարգևած կետերն ուժի մեջ էին մտնելու 2017-ից, մինչդեռ դատարանն անհիմն մերժեց մեր փաստարկը». Հ. Մարգարյան

15:40, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
«Սամվել Բալասանյանին բոնուս պարգևած կետերն ուժի մեջ էին մտնելու 2017-ից, մինչդեռ դատարանն անհիմն մերժեց մեր փաստարկը». Հ. Մարգարյան
     ՀՀ վարչական դատարանն այսօր մերժել է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Գյումրու ավագանու անդամների հայցը, որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։
     Ըստ ընդդիմության` մանդատները սխալ են բաշխվել, քանի որ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, որոնցով բոնուս է տրվել Սամվել Բալասանյանին, ուժի մեջ են մտնելու 2017-ի սեպտեմբերից, և այժմ դրանք չէին կարող կիրառվել։ «Սա աբսուրդ է, մենք այնպիսի փաստարկ էինք ներկայացրել, որ դատարանը պետք է բարի լիներ գործն ուղարկեր Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանից եզրակացություն ստանար, ու հիմքում դներ, թե Սահմանադրության ո՞ր կետի համաձայն է մանդատների բաշխումը եղել: Այնինչ, նման բան չեղավ, նույնիսկ չլսեցին ու առանց հիմնավորման նման որոշում կայացրեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ իրենք շարունակելու են ավագանու նիստերը բոյկոտել:
     Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքը» ընտրությունների արդյունքում ստացել էր 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9, ԳԱԼԱ-ն` 5, «Հայկական վերածնունդ»-ը` 4: Հանձնաժողովի որոշմամբ` «Բալասանյան դաշինքի» մանդատներին ավելացվել էին ևս երկուսը:
1032 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am