Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

MAMUL.am-ի ֆոտոշարքը` Դադիվանքից

18:15, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
MAMUL.am-ի ֆոտոշարքը` Դադիվանքից

Դադիվանքը Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս առաջին դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքում արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234-ին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ: Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007-ի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սուրբ Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում:

1255 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am