Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհի ավտովթարի 9 վիրավորների ինքնությունը հայտնի է

14:30, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Երևան-Սևան ճանապարհի ավտովթարի 9 վիրավորների ինքնությունը հայտնի է

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երևան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սևանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։ Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1998թ., բնակվող Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու մեքենաների վարորդները՝ Գագիկ Ստեփանյանը և Շավարշ Գևորգյանը, ինչպես նաև` «Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևորը՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը (ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։
     Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։

Հռիփսիմե և Հրանտ Գասպարյանները
Հռիփսիմե և Հրանտ Գասպարյանները
7708 | 1
Facebook