Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռուսաստանի ճնշմամբ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսում ոչ իշխանական լրատվամիջոցների և արևմտամետ կարծիք ունեցողների դեմ

14:15, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի ճնշմամբ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսում ոչ իշխանական լրատվամիջոցների և արևմտամետ կարծիք ունեցողների դեմ
    
Արմեն Գևորգյանի ու Ալեքսան Հարությունյանի` նախագահականում նշանակվելուց հետո իշխանահպատակ ԶԼՄ-ների համար խաղի նոր կանոններ են սահմանվել: Ասում են` հրահանգվել է եթեր չհրավիրել արևմտամետ տեսակետներ արտահայտող քաղաքական գործիչներին, ավելին, նույնիսկ ցանկ է տրվել հեռուստաընկերություններին, ռադիոներին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որոնք այս կամ այն կերպ պատկանում կամ ենթարկվում իշխանություններին: Որոշվել է շեշտը դնել ռուսամետ նյութերի հրապարակման ու գործիչների տեսակետների վրա: Ըստ լուրերի` առաջիկայում սպասվում են նաև լրատվամիջոցների խմբագիրների կամ տնօրենների փոփոխություններ: Փորձ է արվելու նաև տարբեր եղանակներով ազդել ոչ իշխանամետ խոշոր լրատվամիջոցների վրա, կամ գնել դրանք: Խոսակցություններ կան, որ «գրոհ» է սկսվել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ռուսական ազդեցության տակ չգտնվող հասարակական կարծիքի ձևավորման կենտրոնների, ռուսական ուղեծրում չգտնվող քաղաքական գործիչների և ուժերի դեմ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6993 | 0
Facebook