Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

««Օդնոկլասսնիկիով», հորքուր-մորքուրին զանգելով՝ կառավարություն են սարքում». Հեղինե Բիշարյան

12:25, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
««Օդնոկլասսնիկիով», հորքուր-մորքուրին զանգելով՝ կառավարություն են սարքում». Հեղինե Բիշարյան
     «Գյումրիից, եթե շաբաթական երկու ավտոբուս էր հեռանում, հիմա կկրկնապատկվի: Ժողովուրդն ասում է` ես այդքան չեմ քվեարկել այն քաղաքական միավորին, որն ընտրվել է ինչ-որ բոնուսներով: Դատական պրոցեսը շարունակվում է, պայքարելու ենք մինչև վերջ: Գյումրիում լինելու է պայքարի նախադեպ»,- «Ընտրական օրենսգրքի» քննարկումների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն` անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
     Հիշեցնենք` «Բալասանյան դաշինքը» հավաքել էր 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8 մանդատ, «Հայկական վերածնունդ»-ը` 4 և «Գալա» կուսակցությունը 4 մանդատ: Վերջնական հաշվարկով, բոնուսային միավորներ կիրառելուց հետո «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից 1-ական մանդատ փոխանցվել էր «Բալասանյան դաշինք»-ին և նա դարձել էր մեծամասնություն Գյումրու նորընտիր ավագանու կազմում:
    
     ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս անդրադառնալով Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին` հայտարարեց, որ տեղի ունեցածը խայտառակություն էր: «Լավ կլիներ, որ այս դահլիճում կառավարության ներկայացուցիչը լիներ ու լսեր` ինչ ենք ասում: Այնքան են արհամարհում ԸՕ-ն, որ այսօր չեն եկել: Իրենց ականջները պատրաստ չեն լսել այն խայտառակությունների մասին, որ եղան այդ երկու քաղաքներում: Մարդիկ զբաղված են, ման են գալիս, հորքուրի, մորքուրի, հոպարի... զանգերը կապել են, «Օդնոկլասսնիկիով» մարդ են ման գալիս, կառավարություն են սարքում: Մինչդեռ կառավարությունն այսօր արհամարհում է խորհրդարանին, ո՞ւմ հետ խոսենք, ինքներս մե՞զ: Երբ կառավարության անդամները գան հարցուպատասխանի, մենք էլ պետք է դահլիճը դատարկենք»,- ընդգծեց նա:
1243 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am