Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ֆիլմը պատմում է տատիկիս պապիկի երազի մասին». մեծ էզոթերիկ Գյուրջիևը կկենդանանա հայկական ֆիլմի միջոցով

13:05, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
«Ֆիլմը պատմում է տատիկիս պապիկի երազի մասին». մեծ էզոթերիկ Գյուրջիևը կկենդանանա հայկական ֆիլմի միջոցով

Հոկտեմբերի 26-ին` «Նարեկացի» արվետի միությունում տեղի կունենա նկարիչ, այլընտրանքային անիմատոր Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Համացանցում շրջանառվող թրեյլերում երևում է, որ ֆիլմում պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևն է: «Պապիկիս երազը» նկարահանվել է նկարչի հեղինակած հեքիաթի հիման վրա և հանդիսանում է «Մեծ երազներ» ֆիլմաշար-նախագծի առաջին ֆիլմը:
     ««Պապիկիս երազը» ֆիլմը պատմում է տատիկիս պապիկի երազի մասին: Այն դիտելիս բոլորը հայտնվում են գունագեղ ու գեղեցիկ երազում, որտեղ յուրաքանչյուր հասարակ բան խորհրդավոր ու կարևոր է», - նշում է հեղինակը:
     Ֆիլմը նախատեսված է 16-ից 100 տարեկան երեխաների համար:

715 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am