Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ով էր ողբերգական վթարի երիտասարդ զոհն, ու ում էր պատկանում Mercedes Sprinter-ը. մանրամասներ

12:00, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ով էր ողբերգական վթարի երիտասարդ զոհն, ու ում էր պատկանում Mercedes Sprinter-ը. մանրամասներ
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վարսեր գյուղի գյուղապետը` Զավեն Հարությունյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտովթարի հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: «Mercedes Benz Sprinter ավտոմեքենան պատկանել է Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածու 47-ամյա Հուսիկ Սեդրակյանին, իսկ ղեկին եղել է նույն գյուղի բնակիչ 50-ամյա Գագիկ Ստեփանյանը: Մեզ մոտ հոկտեմբերի 23-ին պետք է կրկնակի ընտրություններ տեղի ունենան, Հուսիկն էլ թեկնածուներից մեկն է։ Որպես թեկնածու՝ որոշել է քարոզարշավի ընթացքում իր անձնական մեքենայով ուսանողներին տանել-բերել, երկրորդ օրն էր, որ ուսանողներ էին տեղափոխում, այն էլ այս դժբախտ դեպքը պատահեց»,-ասաց գյուղապետը: Խոսելով մահացած 18-ամյա աղջկա մասին` գյուղապետը տեղեկացրեց, որ բազամազավակ ընտանիքից է. «Հռիփսիմեն սովորում էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետում, եղբայրն էլ սովորում է բժշկական համալսարանում, ի դեպ, նա էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ծնողները ծայրը ծայրին հազիվ են հասցնում, մայրը ուսուցիչ է, հայրը հողագործությամբ է զբաղվում»,- տեղեկացրեց գյուղապետը: Ինչ վերաբերում է վթարի պատճառներին` գյուղապետը կարծիք հայտնեց, որ, հնարավոր է, երթևեկությունը չեն իրականացրել ձմեռային անվադողերով, թեև հաստատ պնդել չի կարող:
27162 | 1
Facebook